Newmag.am-ը գրում է.
Այս տարի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն այսուհետև ամեն շաբաթ, հերթով անդրադառնալու է ԱՄՆ բոլոր նախագահներին` Ջորջ Վաշինգտոնից մինչև Բարաք Օբամա` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր, որոնք պատմական իրադարձությունների ֆոնին սովորաբար անտեսվում են:
ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը (1801-1809) Անկախության հռչակագրի հեղինակն է:
Նապոլեոն Բոնապարտը հենց Թոմաս Ջեֆերսոնին է վաճառել Լուիզիանան:
Այսօր դա փոքր նահանգ է, բայց 1805 թվականին Լուիզիանան այսօրվա ԱՄՆ-ի տարածքի 1/3-ն էր` ձգվում էր Մեքսիկայից մինչև Կանադա: Այդ տարածքի վրա հետագայում ձևավորվել է 13 նահանգ:
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից ամենաերիտասարդն էր, բայց հենց նա դարձավ ԱՄՆ գլխավոր գաղափարախոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




